Այն, ինչ տեսնում ենք, բացարձակապես օտարի օրակարգ է. Սուրենյանց
«Մենք կձևավորենք կոմիտե ու կփորձենք պրոցես գեներացնել»,-քննարկման ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշեց, որ քաղաքական պատասխանատվությունից չի վախենում, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել ռեսուրսները, ունենալ նպատակային գործունեության պլան, որպեսզի չձախողեն, որովհետև հասարակությունն առանց այն էլ հուսահատ վիճակում է։
Ս.Սուրենյանցը նշեց, որ այս իշխանությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես ֆրանսիացիները վիշիստական ռեժիմին, սկզբունքային ոչ մի տարբերություն չի տեսնում. «Այն, ինչ տեսնում ենք, բացարձակապես օտարի օրակարգ է, այն, ինչ տեսնում ենք, կապ չունի նույնիսկ այն հանգամանքի հետ, որ Հայաստանը պարտվել է»։
«Ակնհայտ է, որ ունենք մի վիճակ, որ Հայաստանի իշխանությունը կորցրել է ինքնաբավությունը, քաղաքական, պետական որևէ դիմագիծ»,- ասաց Սուրենյանցը։
Նա նշեց, որ շարժման առաջին հանգրվանքը լինելու է հանրաքվեի չեղարկումը, Փաշինյանի հեռացումը. «Դա անխուսափելի է, որովհետև ինքը ճիշտ հակառակ տրամաբանության մեջ է տարել երկիրը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան