Վրաստանի վարչապետն ասել է, որ չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Վրաստանը չի ծրագրում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ երեքշաբթի օրը Բրյուսել կատարած այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին (Ռուսաստանի Դաշնության դեմ), մենք այս ուղղությամբ շատ հստակ դիրքորոշում ունենք, մենք պատժամիջոցներ չենք մտցնում և դրա համար ունենք ծանրակշիտ պատճառներ։ Միևնույն ժամանակ Վրաստանը չի օգտագործվում պատժամիջոցները շրջանցելու համար»,-ասել է Կոբախիձեն Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները նախատեսում են շարունակել հավատարիմ մնալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու քաղաքականությանը։ Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը նշել է, որ «Վրաստանը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ ժողովուրդների միջև առկա բարեկամության պատճառով»։
Կոբախիձեն հավելել է, որ Վրաստանն աջակցում է Ուկրաինային հումանիտար տեսանկյունից, սակայն ուկրաինացի պաշտոնյաների հայտարարությունները Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդ ճակատ բացելու ցանկության մասին, տխուր են։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից փորձել են մի քանի հազար դոլարի մաքսանենգ ոսկի տանել Վրաստան
- Վրաստանի բանկը մանրամասներ է հայտնել Ամերիաբանկի ձեռքբերման գործարքի վերաբերյալ
- Բախվում են մի կողմից Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Հնդկաստանի, իսկ մյուսից՝ Բաքվի շահերը. Վարդան Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան