Ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին երկրորդն է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին երկրորդն է:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ազգային թիմն ունի 9 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալ:
Մեդալային հաշվարկում առաջին տեղում Բուլղարիայի թիմն է 11 ոսկե մեդալով:
Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը և գերծանր քաշային Վարազդատ Լալայանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, ԵԱ-ի փոխչեմպիոն է դարձել նաև Սիմոն Մարտիրոսյանը, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր:
Հարակից հրապարակումներ`
- Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր
- Ծանրամարտի ԵԱ. Գարիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց, Սամվել Գասպարյանը` փոքր բրոնզե մեդալ
- Հակոբ Մկրտչյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Դավիթ Հովհաննիսյանը՝ արծաթե մեդալակիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան