Հոգեբանորեն ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցների հետ գոտեմարտերը
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում զուռնա-դհոլով դիմավորեցին ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոններ Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանին և Հայաստանի հավաքականին։
«Ամեն ոսկե մեդալ մեծ դժվարությամբ է տրվում։ Կարող է գորգի մեջ ես հեշտ հաղթեցի մրցակիցներիս, բայց այնպիսի դժվար ճանապարհ եմ անցել ու պատրաստ եմ այդ բարդ ճանապարհը 10 անգամ ավելի անցնել, միայն թե կարողանամ օլիմպիական ոսկե մեդալն ունենալ»,- «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը:
Նա նշեց, որ հավատը շատ մեծ էր, այդ պատճառով էլ կարողացել է մեծ հաղթանակներ տոնել:
«Հոգեբանականորեն ծանր էին թուրք և ադրբեջանցի մրցակիցներիս հետ գոտեմարտերը: Բայց, ասեմ բարդ է տրվել հաղթանակը, ոչ»,- նշեց Եվրոպայի քառակի չեմպիոնը։
Բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանն ասաց. «Ուրախ եմ, որ ինչքան աշխատել եմ, այդքան ստացել եմ։ Գնացել էի չեմպիոնության համար»։
Փետրվարի 16-18-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը նվաճել է 3 մեդալ՝ երկու ոսկե, մեկ բրոնզե: Ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը:
Արսեն Հարությունյանը (57 կգ) եզրափակիչում 52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամեդ Կարավուսին և 4-րդ անգամ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Արման Անդրեասյանը (70 կգ) եզրափակիչում 7:3 հաշվով հաղթեց վրացի Ակակի Կեմերտելիձեին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Բրոնզե մեդալակիր դարձավ Մեժլում Մեժլումյանը (61 կգ): Հայաստանը թիմային հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրե՛ս Արման ջան, թող այս հաղթանակները շարունակական լինեն.Ծառուկյան
- Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
- ՀԱՕԿ նախագահ. Ապրե´ս Արսեն ջան, որ հաղթանակի այս ցնծությունը պարգևեցիր համայն հայությանը
- Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հաղթեց Թուրքիայի ներկայացուցչին՝ դառնալով Եվրոպայի քառակի չեմպիոն
- Արսեն Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դուրս եկավ եզրափակիչ
- Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս եկան կիսաեզրափակիչ