Ներքին Հանդում արձանագրվում են նաև ականների պայթյուններ. Արման Թաթոյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը փաստահավաք այցով Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում էր, որի ուղղությամբ Ադրբեջանն օրեր առաջ կրակ էր բացել:
«2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո մեր բնակչությանն ապրելակերպն օր օրի վատանում է, էսորվա դրությամբ մենք չունենք գերեզմանոց, որը թշնամու վերահսկողության տակ է»,-ասել է Ներքին Հանդի վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաբայանը:
Նա նաև նշել է, որ արոտավայրերը, սեփականաշնորհած հողերը եկեղեցին նույնպես Ադրբեջանցիների վերահսկողության տակ է։
Գյուղացիներից մեկն հայտնեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ չենք կարողանում իրենց հողերը մշակում:
«Կրակում են, բայց մենք ոչ մի բանից տեղյակ չենք: Թուրքն ա մեղավոր, միշտ կրակում է մեզ վրա», -ասաց գյուղացին:
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, թե Ներքին Հանդ գյուղում փաստահավաք աշխատանքներն ապացուցել են, որ ադրբեջանական կրակոցները, որոնցից զոհվել էին հայ զինծառայողները, արվել են այն վայրերից, որտեղ ներխուժել են:
«Ադրբեջանական զինված ծառայողները նաև գտնվում են գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ: Դրա պատճառով գյուղի երեխաների, կյանքը, առողջությունն ու անվտանգությունն ամբողջությամբ խաթարված է: Մարդիկ չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ: Արձանագրվում են նաև ականների պայթյուններ»,- նշեց Թաթոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ներքին Հանդում պարզեցինք՝ ադրբեջանական զինծառայողները տարբեր ժամանակ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ․ Թաթոյան
- Թաթոյան. Փաստահավաք այցով Ներքին Հանդում ենք
- Թաթոյան. Կառավարությունում տեղյա՞կ չեն, որ Ներքին Հանդի դպրոցն ադրբեջանական զինված թիրախի տակ է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան