Եթե Փաշինյանն այդ տարածքներն ընդունում է Ուկրաինայի մաս, ապա ստացվում է, որ Ռուսաստանն ագրեսոր է. Արմեն Բադալյան
Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր կարծիքով Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծման մասին 1991թ.-ի Ալմա Աթայի հռչակագիրը պետք է գործի նաև Ուկրաինայի իրավիճակում, և եթե այդ հռչակագիրը հիմք է հանդիսանում Հայաստանի անկախության և տարածքային ամբողջականության ճանաչման համար, «նույնը պետք է կիրառելի լինի Ուկրաինայի նկատմամբ»:
Փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հաշվի չի առնում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին Ուկրաինայի անվերապահ աջակցության փաստը, այլև խախտում է այն չեզոքությունը, որն մինչ այս փորձում էր պահպանել ռուս-ուկրաինական հակամարտության համատեքստում։
Panorama.am-ը դիմեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ խնդրելով մեկնաբանել նման հայտարարությամբ հանդես գալու Նիկոլ Փաշինյանի շարժառիթները։
Ա. Բադալյան-Քանի որ Հայաստանի իշխանություններն արևմտյան կենտրոնների խամաճիկ իշխանություններ են, բնականաբար, Արևմուտքին ինչ հաճելի է, այն էլ ՀՀ իշխանությունները հայտարարում են։ Նիկոլ Փաշինյանը չի առաջնորդվում Հայաստանի Հանրապետության ազգային շահերով, այն սկզբունքով, որ Ուկրաինան մեծ չափով ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Նա հաշվի չի առնում այն, որ հայտնելով այդ տեսակետը Ռուսաստանի կողմից կարժանանա ոչ բարեկամական վերաբերմունքի, որովհետև եթե ճանաչում ես Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ապա ուղղակիորեն ճանաչում ես, որ Ռուսաստանն ագրեսիա է իրականացրել Ուկրաինայի դեմ և զավթել է առնվազը 5 շրջան՝ Ղրիմի մարզ, Խերսոնը, Զապարոժեն, Դոնբասի և Լուգանսկի մարզերը։
Դրանք ընդունելով Ուկրաինայի տարածք, ճանաչելով Ալմա Աթայի հռչակագիրը՝ ստացվում է, որ Ռուսաստանն ագրեսոր է։ Այսինքը, հայտարարելով այդ տեսակետը՝ նա ընդամենն արևմուտքին հաճելի դիրքորոշում է հայտնում։
Panorama.am-Սպասե՞նք Ռուսաստանի արձագանքին։
Ա. Բադալյան- Ռուսաստանն արդեն արձագանքեց, որ Հայաստանի և Ռուսաստանի դիրքորոշումներն ուկրաինայի վերաբերյալ տրամագծորեն՝ 180 աստիճանով տարբեր են և վերջ։
Panorama.am-Իսկ գործնական հարթությունում արձագանք կլինի՞։
Ա. Բադալյան-Գործով հետո կարձագանքի։ Երբ որ Ուկրաինայում հարցերը լուծի՝ հետո շատ-շատ հարցեր կան Հայաստանի իշխանությունների հետ պարզաբանելու։
Panorama.am-Եթե ՀՀ գործող իշխանություններն մինչ այդ մնան իշխանության։
Ա. Բադալյան-Կարծում եմ՝ կմնան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան