Ահազանգ. Փորձում են ստիպել Չախոյանին դադարեցնել Երևանի քաղաքապետարանի կողմից ակնհայտ կոռուպցիոն դեպքերի բացահայտումները
Ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Ստեփանյանն անդրադարձել է հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա հարձակմանը.
«Քիչ առաջ հարձակում է եղել բլոգեր Արթուր Չախոյանի վրա:
Չախոյանը Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող հերթական կոռուպցիոն մեխանիզմն է բացահայտել, որի ընթացքում ենթադրյալ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված անձինք հայհոյախառն բառերով քարերով և կացնով հարձակվել են և փորձել են վնասել Արթուր Չախոյանին:
Ինձ հետ զրույցում Արթուր Չախոյանը հաստատեց, որ իրեն փորձել են ինչպես քարերով և բռունցքներով, այնպես էլ որպես սառը զենք օգտագործվող կացնով հարվածել:
Սա ըստ էության Արթուրի առողջությանը վնաս հասցնելու հերթական փորձն է, ինչը, ինչպես նախորդ անգամ ևս կապված է վերջինիս հանրային գործունեության հետ:
Դատապարտելի է Չախոյանի նկատմամբ իրականացվող ոտնձգությունները, որով փորձում են ստիպել Չախոյանին դադարեցնել Երևանի քաղաքապետարանի կողմից ակնհայտ կոռուպցիոն դեպքերի բացահայտումները»։