Այս իշխանություններին հեռացնելուց հետո ճանապարհ կբացվի դեպի Արցախ. Ասկերանի նախկին ղեկավար
Այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում կազմակերպվել է Արցախի վերածննդի 36-ամյակին նվիրված միջոցառում: Մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը, ԱԺ փոխնախագահ, նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը: Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում Ասկերանի վարչակազմի նախկին ղեկավար, Արցախի խորհրդարանի երեք գումարման պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանն ասաց, որ միջոցառմանը Ս.Շահրամանյանն ուղերձ է հղել, իսկ ուղերձն այն է, որ պետք է վերադարձ ապահովենք դեպի Արցախ:
«Ճանապարհները տարբեր են: Ես կարող եմ միայն իմ տեսակետը նշել. Արցախի վերադարձը կպված է հայոց վերածննդի, հայոց զարթոնքի հետ: Առանց հայության զարթոնքի հնարավոր չի լինելու վերադարձ ապահովել: Այդ զարթոնքը լինելու է այն դեպքում, երբ բոլորս միասին կանգնենք, այս իշխանություններին հեռացնենք, որից հետո ճանապարհ կբացվի դեպի Արցախ: Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի Արցախ բառը չհնչի, ամեն ինչ անում են, որպեսզի մոռացության տան ոչ միայն Արցախը, այլև պատմական մեր հայրենիքը»,- ասաց նա։
Ճշտող հարցին՝ միջոցառմանը քննարկվել է, թե ինչպե՞ս հեռացնել ՀՀ իշխանություններին, Գաբրիելյանը պատասխանեց. «Ոչ, ոչ, դա իմ տեսակետն է։ Այստեղ հիմնականում շնորհավորանքներ էին, հիշում էինք մեր անցած ուղին, այն սխալները, թերությունները, որոնք ունեցել ենք և այն ճանապարհը, որով պետք է Արցախը վերադարձնենք: Խոսվել է նաև Արցախի համայնքի պահպանման, մեր հոգևոր-մշակութային արժեքների պահպանման մասին: Այնպես չանենք, որ ցրվենք, ինչպես ցանկանում են այսօրվա իշխանությունները, չլինի Արցախ ու արցախցի»:
Ալյոշա Գաբրիելյանն ասաց նաև, որ Շահրամանյանը խոսել է իշխանությունների համագործակցության ուղիներ գտնելու մասին. «Ինքն ընդամենը շնորհավորել է արցախյան շարժման մասնակիցներին, ակտիվիստներին և հույս է հայտնել, որ երբևէ կվերադառնանք մեր պատմական բնօրրան»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան