Ես այսպիսի մարդ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, իմ կյանքում երբեք չեմ հանդիպել․ Արամ Սարգսյան
«Ես՝ Արամ Գասպարի Սարգսյանս, պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին իր ելույթի նախաբանում ասաց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ բոլորը միասնական ձևով հաստատեն՝ ՀՀ կայուն պետություն է և որևէ մի «մուտիլովչիկ» չի կարող այս պետությունը տապալել։
«Ես այսպիսի մարդ, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է, իմ կյանքում երբեք չեմ հանդիպել ։ Մարդը կարող է այսօր սուտ ասել, հաջորդ օրը մի այլ սուտ, մոլորեցնել ժողովրդին, նույն ջանասիրությամբ փորձել հաստատել,թե ճիշտ է, հետո նորից հետ կանգնել իր խոսքերից։ Նա հայտարարեց,թե Արցախը Հայաստան է և վերջ, հաջորդ օրերին դարձավ Ադրբեջանի դատապաշտպանը, ադվոկատը և սկսեց ասել,թե Ադրբեջանը ոնց պետք է հաստատի՝ Արցախն իրենն է։ էլ հնարեց Ալմաթիի այսպես կոչված՝ հռչակագիրը։ Այդ հռչակագիրը, ինքն էլ է դա հասկանում, որ նրա համար էր, Խորհրդային միության փլուզումից հետո պետությունները կարողանան ինչ-որ մի կազմակերպական ձև ունենալ։Այս մարդը հատուկ է սուտ ասում, որպեսզի համոզի Ալիևին, որ նա հանդես գա այս տեսակետից։ Ասում եմ ՝ բարեկենդանի նման ասի՝ արի յուղն ու բրինձը տար, ասում է՝ Արցախը տարել ես, արի Հայաստանն էլ տար, որովհետև նա ասում է «արևմտյան Ադրբեջան», սա էլ ոչ մի ձևով չի հակադրվում։ Այս անձի կառավարման ընթացքում որևէ ռեալ հաջողության չենք հասնելու, հետևապես պարտավոր ենք այս հրապարակն ամբողջովին լցնել»,- շարունակեց Սարգսյանը։
Նա խոսքով՝ կա երկու խնդիր՝ միավորում Հայաստանում և երկրորդը՝ Սփյուռքում։ Քաղաքական գործիչը շեշտում է, որ Հայաստանը չպետք է կատարի թուրքի պահանջները։
«Բա մենք էն ազգն ենք, որ համակերպվենք թուրքի պահանջները կատարելուն, մենք էդ ժողովուրդն ենք, որ հանդուրժենք՝ թուրքը պետք ա որոշի,թե մենք Սահմանադրություն ինչ գրենք, որ ազգային հռչակագիրը հանենք։ Դուք հասկանում եք, 40 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, դուք պատկերացնո՞ւմ եք,որ Հայաստանը դրանից հրաժարվի, դրանից ավելի մեծ նսեմացում կա՞։ Մենք այդ իրավունքը չունենք»,- ասաց Սարգսյանը։
Նա նաև ընդգծեց՝ Արցախը պետք է դառնա Հայաստան և վերադառնա մայր Հայրենիք։
«Խաղաղություն պահանջելով, պետք է հզորանալ այնպես, որ քո թշնամին քեզնից վախենա։ Մենք ձեզ խոստանում ենք, որ մեզանից ինչ կախված է անելու ենք , որպեսզի հասնենք գլխավոր նպատակին՝ սրանց պետք է հեռացնել իշխանությունից և ձևավորել մեր ազգային մտածելակերպին հարիր իշխանություն։Սա է մեր նպատակը»։
Անդրադառնալով առաջիկա անելիքներից, Արամ Սարգսյանը ներկաներին տեղեկացրեց, որ հաջորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 29-ին, ժամը 17,00-ին, Ազատության հրապարկում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան