Բայդենը հաստատել է, որ ԱՄՆ-ը փետրվարի 23-ին պատժամիջոցների մեծ փաթեթ կներկայացնի Ռուսաստանի դեմ
Միացյալ Նահանգների վարչակազմը ուրբաթ օրը՝ փետրվարի 23-ին, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեծ փաթեթ կներկայացնի։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին տեղեկությունը Սպիտակ տան հարավային սիզամարգում լրագրողների հետ զրույցում հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Եկել եմ ձեզ ասելու, որ մենք կհայտարարենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, ուրբաթ օրը կհայտարարենք մեծ փաթեթի մասին»,-նշել է պետության ղեկավարը։
Ավելի վաղ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողներին ասել էր, որ հակառուսական սահմանափակումների հաջորդ փաթեթը, որը Միացյալ Նահանգների վարչակազմը կհայտարարի ուրբաթ օրը՝ փետրվարի 23-ին, կլինի. կապված է ոչ միայն Ալեքսեյ Նավալնիի մահվան, այլև Ուկրաինայում հատուկ գործողությունների մեկնարկի տարելիցի հետ։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների փաթեթը, որը պարունակում է ուկրաինական հակամարտության հետ կապված միջոցներ, «լրացվել է առանձին պատժամիջոցներով՝ կապված Նավալնիի մահվան հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետն ասել է, որ չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
- ԱՄՆ-ն ընդգծել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները շրջանցելու փորձերը կանխելու Վրաստանի ջանքերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին