Արցախցի Դավիթ Մինասյանին պարեկները ցանկացել են տուգանել փողոցն անթուլատրելի տեղից հատելու համար
Արցախցի Դավիթ Մինասյանը, որ նմանակում, քննադատում, երբեմն էլ ծաղրում էր Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Հանրապետության հրապարակից ուղիղ կապեվ հայտնում է, որ պարեկները ցանկանումեն իրեն բերման ենթարկեն փողացն անթուլատրելի տեղից հատելու համար։
Մինասյանի խոսքով, ինքն ընկերոջ հետ ուշանում էին երթուղայինից և, տեսնելով, որ փողոցով մեքենա չի անցնում, ոչ հետիոտնի համար նախատեսված անցուղով են հատել փողոցը և երկու պարեկային մեքենա իրենց կանգնեցրել են և 5000 դրամի տուգանքի կտրոն գրել։
Արցախից բռնագաղթած Դավիթը պատմում է, որ պատռել է տույժի կտրոնը և հայհոյել, սակայն հետո ներողություն է հայցել՝ բացատրելով, որ հայրենիք է կորցրել և նյարդացած է։
Պարեկները փորձել են նրան տանել ոստիկանության բաժանմունք սակայն հետագայում փոխել են իրենց որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի Դավիթ Մինասյանը տեսանյութ է հրապարակել կառավարության պատերի տակ քնած բռնագաղթած տղամարդու մասին
- Դավիթ Մինասյանն ազատության մեջ է
- Արցախցի Դավիթ Մինասյանը հորդորում է այսօր երեկոյան դուրս գալ հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան