Թուրքիայի հարավում ուժգին փոթորիկ է գրանցվել
Փետրվարի 20-ին Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Հաթայ նահանգի Ալթընօզյու շրջանում ուժգին անձրևին զուգահեռ փոթորիկ է եղել:
Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ հիմնականում տուժել է Սարըբյուք թաղամասը: Ընդհանուր առմամբ փոթորիկը շուրջ 40 ծառ է արմատախիլ արել:
Թուրքական մեդիայում նշվում է, որ վերջին օրերին Թուրքիայում ուժգին փոթորիկների հետևանքով մի շարք շրջաններ շարունակում են տուժել: Քաղաքացիներից ոմանք փոթորիկը ֆիքսել են իրենց բջջային հեռախոսներով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան