Խոզերի անկման նոր դեպքեր չկա՞ն, թե՞ «տեղեկություն չկա»
Փետրվարի 16-ին Կոտայքի մարզից ֆերմեր Արարատ Դանիելյանն ահազանգել էր որ, մարզում աֆրիկյան ժանտախտ է տարածվել, իր և հարևան մի քանի ֆերմաներում խոզերը համատարած սատկում են։
Panorama.am-ը դիմեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, պարզելու համար, թե արդյո՞ք խոզերի անկման վայրում կարանտին հայտարարվել է, ի՞նչ միջոցառումներ են արվում որպեսզի հնարավոր վարակը չտարածվի։
ՍԱՏՄ Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետ Անուշ Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց. «Ահազանգը ստացվել փետրվարի 16-ին ժամը 13:35-ին, որից հետո ՀՀ սննթամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արագ արձագանքման ռեժիմով, մարզային կենտրոնի տեսուչների անմիջական մասնակցությամբ, այցելել են համայնք, նմուշներ վերցրել անկած կենդանիներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:
Տեսուչները նաև հետևել են, որ անկած կենդանիները թաղվեն սահմանված ընթացակարգով: Միայն լաբորատոր փորձաքննության արդյունքներով կարելի կլինի հստակ նշել անկման պատճառը, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»:
Հարցին, թե արդյո՞ք խանութներում վաճառվող խոզի միսն անվտանգ է՝ Անուշ Հարությունյանը պատասխանեց. «Անկած կենդանիները թաղված են, խանութներում հայտնվել չեն կարող, իսկ նոր դեպքերի մասին տեղեկություն չկա»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես հասկանում ենք՝ ծածկադմփոց անել չի լինում. Հարություն Մնացականյանը՝ խոզերի զանգվածային անկման մասին
- Կոտայքից ֆերմերն ահազանգում է խոզի ժանտախտի մասին
- Արցախում խոզերի աֆրիկական ժանտախտի դեպքեր են գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան