Զատուլին. Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ցանկանում է քաղաքակիրթ երևալ ողջ աշխարհի աչքին, պետք է մտածի այդ մասին
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու հիմքեր կան։ Այդ մասին NSN-ին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
«Ներկայիս պայմանները բարենպաստ չեն հայ բնակչության վերադարձի համար։ Բայց ինքնին վերադարձը և այն փաստը, որ հարյուրավոր տարիներ հայեր են ապրել Լեռնային Ղարաբաղում, չեն կարող հաշվի չառնել: Եթե Ադրբեջանի ղեկավարությունը ողջ աշխարհի աչքում քաղաքակիրթ երևալու բարի կամք ու ցանկություն ունի, պետք է այդ մասին մտածի։ Այդ պատճառով էլ միանգամայն հնարավոր է, որ մեր խաղաղապահներն անհրաժեշտ լինեն, քանի որ նրանք որոշակի երաշխիք են վերադարձողների և պատմամշակութային ժառանգության պահպանման համար»,-ասել է Զատուլինը։
«Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության հեռանալով այս տարածքից չեն անհետացել ոչ պատմական, ոչ կրոնական հուշարձաններ, ոչ էլ գույք, որը բնակիչները ստիպված են եղել լքել։ Որոշակի հույս կա, որ հայ բնակչության որոշ հատված կարող է վերադառնալ։ Բայց այն պայմանները, որոնք այս պահին դնում է Ադրբեջանը, շատերի համար անընդունելի են... Սկսած Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու պահանջից։ Սակայն այսօր գոյություն ունեցող բարդ հարաբերությունների պատճառով Լեռնային Ղարաբաղի հայերը մտահոգված են, որ Ադրբեջանի քաղաքացիությունը իրենց վրա տարածելու փորձը կարող է հանգեցնել ադրբեջանական բանակ արական սեռի ներկայացուցիչների զորակոչին: Հաշվի առնելով ներկայիս հակամարտությունը, այդ թվում՝ սահմանային, նրանք չէին ցանկանա, որ հայ զինվորներ կրակեին իրենց հայրենակիցների վրա»,-ամփոփել է NSN-ի զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Զատուլինը՝ Մարիա Զախարովայի խոսքերի մասին. Արցախում Ադրբեջանի կողմից էթնիկ զտում իրականում տեղի է ունեցել
- Զատուլին. 2021 թ.-ի ընտրություններից առաջ Հայաստանի ընդդիմությունը խնդրեց, որ ինչ-որ կերպ սատարենք իրենց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան