ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կազմակերպության անդամները միտված են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները շարունակում են կենտրոնացած մնալ Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա, Երևանը մնում է դաշնակից և շարունակում է աշխատել կազմակերպությունում։ Այդ մասին ասվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի «Международная жизнь» ամսագրում հրապարակված հոդվածում։
«Կազմակերպությունը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկելու համար, սակայն այս աշխատանքի վերջին մասում Երևանը խնդրեց օրակարգից հանել համապատասխան փաստաթուղթը` կապված Բաքվի հետ առաջիկայուն սպասվող խաղաղության պայմանագրի կնքման հետ: Միևնույն ժամանակ շարունակվում է Հայաստանի աշխատանքը կազմակերպությունում, բազմակողմ շփումները Երևանում ՀԱՊԿ շրջանակներում իրականացվում են աշխատանքային ռեժիմով, Հայաստանը եղել և մնում է դաշնակից, ՀԱՊԿ երկրներն էլ իրենց հերթին կենտրոնացած են Հայաստանի Հանրապետության հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման վրա»,-նշել է Թասմագամբետովը։
Նա ասել է, որ ներկայիս միջազգային իրավիճակը նախանշում է ՀԱՊԿ գործունեության ոլորտները կարգավորող իրավապայմանագրային դաշտի հետագա կատարելագործման անհրաժեշտությունը, հիմնարար փաստաթղթերը հստակեցնելու և դրանք նոր պայմաններին համապատասխանեցնելու, կազմակերպությունում կառավարման որոշումներ կայացնելու ալգորիթմների կիրառման մեխանիզմները և գործիքները։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն մտավախություն ունի՞, որ Հայաստանը կարող է ի վերջո դուրս գալ ՀԱՊԿ-ից. Գալուզինի պատասխանը
- ՀԱՊԿ-ը բարձր է գնահատում հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության ռիսկը
- Ռուսաստանը Հայաստանին կոչ է արել քննադատության փոխարեն սկսել քննարկել իրավիճակը ՀԱՊԿ-ում
- ՀԱՊԿ-ն ի վիճակի է կայունացնող դեր խաղալ Հարավային Կովկասում․ Զախարովա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան