Երանի 20 տարեկան լինեի, նորից մրցահարթակ բարձրանայի. Հռիփսիմե Խուրշուդյան
«Ոչ ոչ չգիտի, թե ես ինչերի միջոցով եմ անցել այս մրցաշարին մասնակցելու համար։ Նույնիսկ եղել է պահ, որ հրաժարվել եմ, բայց ամուսինս ու ընկեր Արտաշն ինձ դուխ են տվել ու բերել են մրցաշարին»,- ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո «Արմենպրեսին» տված հարցազույցում ասում է Հռիփսիմե Խուրշուդյանը։
Նա նշում է՝ կուզեր մեդալով ավարտել սպորտը. «25 տարի այս սպորտի մեջ եմ, փորք թիվ չէ»։
«Բայց չգիտեմ սպորտը ոնց եմ թողելու»,- արտասվելով ասում է Հռիփիմե Խուրշուդյանը։
«Մի կողմից ուրախության արցունքներ են,մյուս կողմից տխրում եմ, ասում եմ՝ երանի 20 տարեկան լինեի, նորից բեմահարթակ բարձրանայի»,- նշում է Հռիփիմե Խուրշուդյանը՝ շնորհակալության հայտնելով հայ ազգին, որը հաղթանակների պարտությունների պահին ուժ է տվել իրեն։
Երեկ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ակնարկելով կարիերան ավարտելու մասին։
87 կգ քաշային կարգում Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (105+122) կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան