Բիզնես միջավայրը նոր քաղաքաշինական ծրագրեր տասնապատիկ ավելի քիչ է նախաձեռնելու, քան մինչ այս փուլը. Գրիգորյան
Երևանի ավագանու կողմից որոշումների մասով «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, որպես մասնագիտական հանրույթ, բողոքները և մտահոգությունները ներկայացրել է։
«Մենք բարձրաձայնել ենք այն վերահաս վտանգների մասին, որոնք, մեր պատկերացումներով, իրականություն կդառնան։ Մենք պետությանը մշտապես զգուշացնում ենք ապագա հնարավոր վտանգների մասին, մշտապես բարձրաձայնում ենք խաղի կեսից կանոնների փոփոխության անթույլատրելիության մասին»,- ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած տեղական տուրքերի և վճարների բարձրացման հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ լսումներից հետո լրագրողներին ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե պետությունն իր ընդունած որոշուներով ի՞նչ վնաս է հասցնում ոլորտին։
Նա նշեց, որ տուրքերի, վճարների բարձրացման դեպքում չի բացառվում լինեն տնտեսական ցնցումներով կառուցապատման ծրագիր։
«Չմոռանանք, որ այսօր դուրս է գալիս եկամտային հարկի ետվերադարձի ծրագիրը, որը հանդիսանում է լոկոմոտիվ քաղաքաշինական ծրագրերի համար և եթե չլինի այս ծրագիրը, անհրաժեշտ են փոխարինող այլ գործիքներ»,- ասաց Գ.Գրիգորյանը։
Նա, որպես օրինակ, նշեց ռենովացիայի ծրագիրը, որը ենթադրում է հնամաշ բնակարանների ֆոնդի թարմացում մասնավոր կառուցապատողների ներդրումների հաշվին։
Գ. Գրիգորյանն ասաց, որ իրենց կանխատեսումներով, եթե տուրքերը, վճարները լինեն այսչափ բարձր, պետության կողմից հոգածություն չցուցաբերվի տնտեսության համար լոկոմոտիվ հանդիսացող այս ճյուղի նկատմամբ, ապա այլևս կառուցապատման տեմպերն էականորեն ընկնելու են դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։
«Դրա տնտեսական հետևանքները, բեռը զգալու ենք բոլորս՝ սկսած բանկերից, վերջացրած գյուղատնտեսությունով»,- ասաց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահը։
Նա հայտարարեց, որ 2023 թվականի երկրորդ կեսից սկսած նոր մեկնարկող քաղաքաշինական ծրագրերի առումով եղել է որոշակի տեմպերի նվազում, իսկ արդեն 2024 թ. հունվարից 1-ից հետո, իրենց ուսումնասիրությունների համաձայն, էականորեն իջել է նոր սկսվող քաղաքաշինական ապագա ծրագրեր իրականացնելու ցանկությունը բիզնես միջավայրում։
«Բիզնես միջավայրը պարզապես նոր քաղաքաշինական ծրագրեր տասնապատիկ անգամներ ավելի քիչ է նախաձեռնելու, քան մինչ այս փուլն է նախաձեռնում»,-ասաց Գ.Գրիգորյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մեր խնդրանքները հաշվի չառնվեցին և հիմա տեսնում ենք մեր կանխատեսած իրականությունը. Գուրգեն Գրիգորյան
- Կառուցապատող. Երևանում շենք ենք սարքում, ասում են՝ ջուրը Հրազդանից բերեք, գազը՝ Աբովյանից
- Գուրգեն Գրիգորյան. Հետխորհրդային տարածքում Երևանը միակն է նման ահռելի տուրքերով
- Արմեն Սաքապետոյան. Վճարների, տուրքերի ավելացումը, հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից սակագնի բարձրացումը բերելու է բնակարանների 10-15 տոկոսով թանկացման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան