Փոխանակման կետերում փետրվարի 20-ին դոլարը, եվրոն և ռուբլին թանկացել են
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 20-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ արժևորվելով 0.05 դրամով։ Արժևորվել են նաև եվրոն և ռուբլին։
Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 402 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 406 դրամ:
Փոխանակման կետերում դոլարի առքը 403 դրամ է, վաճառքը՝ 406.50 դրամ։
Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 429.25 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը` 440 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 434 դրամ է, վաճառքը՝ 439 դրամ։
Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է 4.25 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4.40 դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.32 դրամ, վաճառքը`4.40 դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանից փորձել են մի քանի հազար դոլարի մաքսանենգ ոսկի տանել Վրաստան
- Դոլարի, եվրոյի և ռուբլու փետրվարի 19-ի փոխարժեքները բանկերում և փոխանակման կետերում
- Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ապրանքաշրջանառությունը հասցնել 3 միլիարդ դոլարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան