Անդրանիկ Թևանյան. Հայաստանում հիմա կապիտալի վերաբաշխման գործընթաց է
«Հայաստանում հիմա մենք տեսնում ենք կապիտալի վերաբաշխման գործընթաց և նոր կապիտալի կուտակում, հեղափոխական օլիգարխիայի ձևավորում»,-այս մասին հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թանկացրել է հարկերը, տուրքերը, կարմիր գծերը, սկսել է հարկել արտագնա աշխատանքի մեկնողներին, հիմա էլ առաջրկում է թանկացնել տրանսպորտը։
«Տրանսպորտի թանկացումը մեկ նպատակ է հետապնդում՝ ստանալ գերշահույթ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ «Մայր Հայաստան»-ն առաջարկում է տրանսպորտի թանկացման գնալ միայն համակարգում բարեփոխումների իրականացումից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Չոր» փաստեր՝ 88-ի շարժման տարեդարձի կապակցությամբ. Թևանյան
- Թևանյան. Ինչպես են նիկոլենք խաբում ու գերշահույթներ հետապնդում` տրանսպորտի գինը թանկացնելով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան