Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը. Հաստատեց Արմեն Գրիգորյանը
«Սպառազինությունը, որն Ադրբեջանը ձեռք է բերում, տարածաշրջանը կայունացնելու համար չէ և այս հարցը մենք բազմաթիվ անգամ բարձրացրել են»,-ԱԺ-ում տված ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտութղար Արմեն Գրիգորյանը։
Նա հիշեցրեց, որ հայակական կողմը նաև առաջարկել է սպառազինության վերահսկման մեխանիզմ մշակել, որը տարածաշրջանում խաղաղության երաշխիք է։
«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ՝ հունվարի 4-ի մեր պատասխանից հետո Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը»,- հայտնեց Գրիգորյանը և նշեց, որ առաջիկայում, երբ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպեն, պետք է քննարկեն խաղաղության պայմանգիրը։
Նա հիշեցրեց, որ Մյունխենում որոշվել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներն ու փոխվարչապետները հանդիպելու են, բայց օրի, ժամի ու տեղի մասով դեռևս հստակություն չկա։
«Շարունակում ենք աշխատել, կարծում եմ՝ երբ ԱԳ նախարարները հանդիպեն, քննարկելու են խաղաղության պայմանագիրը։ Դեռ հստակ չէ՝ Միրզոյան-Բայրամով հանդիպումը կլինի երկկո՞ղմ, թե՞ միջնորդների մասնակցությամբ»,-ասաց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն իրականացնում է «Ալիևի խաղաղության ծրագիրը»՝ հարձակում գործելով Հայաստանի պետականության հիմքերի վրա. ՀԱԿ փոխնախագահ
- Երբ որ Ալիևն ուզի, «խաղաղության պայմանագիրը» կստորագրվի, հայկական կողմը խնդիր չունի. Քրիստինե Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում