Արևմուտքը կարծում է, որ Իրանը հարյուրավոր բալիստիկ հրթիռներ է փոխանցել Ռուսաստանին
Իրանը մոտ 400 բալիստիկ հրթիռ է փոխանցել Ռուսաստանին։ Այս մասին հայտնում են Իրանում Reuters լրատվական գործակալության աղբյուրները։
«Այն թաքցնելու պատճառ չկա: Մեզ թույլատրվում է զենք արտահանել ցանկացած երկիր, որը կցանկանանք»,-ասել է գործակալությանը տեղեկությունը տրամադրած իրանցի վեց պաշտոնյաներից մեկը:
Իրանցի մի քանի այլ պաշտոնյաներ ասել են, որ Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանին է մատակարարել «Ֆաթհ-110» ընտանիքի մոտ 400 փոքր հեռահարության հրթիռ: Հստակեցվում է, որ խոսքը գնում է հարյուրավոր Զուլֆիկար հրթիռների մատակարարման մասին՝ այդ զինատեսակները կարող են խոցել թիրախները 300-ից 700 կիլոմետր հեռավորությունից։
Այս պահին Ռուսաստան է մատակարարվել հրթիռների չորս խմբաքանակ, մոտ ապագայում սպասվում են նոր մատակարարումներ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը Մերձավոր Արևելքի շարժումներին կոչ է անում չհրահրել ԱՄՆ-ին
- Իրանը Մհեր Գրիգորյանին հստակ խոսք է ասել
- Իրանը, Իրաքը և Սիրիան ԱՄՆ-ին մեղադրել են Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու անվտանգությանը սպառնալու մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին