Եգիպտոսը չի վերականգնի Միկերինի բուրգը
Միջազգային բողոքներից հետո Եգիպտոսը հրաժարվել է Միկերինի բուրգի վերանորոգման ծրագրերից: artguide.com-ը գրում է, որ «Դարի նախագիծը» ներառում էր հազար տարի առաջ երկրաշարժից ավերված բուրգի գրանիտե ծածկի վերականգնումը: Այդ ժամանակից ի վեր քարե բլոկներ են ընկած բուրգի հիմքում։
Այս ծրագիրը բացասական արձագանք է առաջացրել հնագետների և միջազգային հանրության կողմից։ Ըստ եգիպտագետ Մոնիկա Հաննայի՝ նախագիծը «հավասար է եգիպտական հնությանը միջամտելու և դրա իսկությունն ու պատմությունը խաթարելուն»:
Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը հանձնաժողով է ստեղծել՝ վերանայելու վերանորոգման նախագիծը։ Հանձնաժողովի անդամները եկել են այն եզրակացության, որ անհնար է որոշել, թե ի սկզբանե ինչ տեղում են գտնվել գրանիտե բլոկները, և որ դրանք ամրացնելու համար ցեմենտ է պահանջվելու, ինչը կփչացնի բուրգը: Իրենց զեկույցում փորձագետները միաձայն դեմ են արտահայտվել նախագծին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան