Ժերար Լարշեն շեշտել է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Սենատ և հանդիպում ունեցել Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ:
«Ժերար Լարշեն ողջունել է վարչապետի այցը Փարիզ և նշել, որ այն տեղի է ունենում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի` Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու խորհրդանշական արարողության կապակցությամբ: Սենատի նախագահն ընդգծել է, որ այսպիսով Ֆրանսիան իր երախտիքն է արտահայտում Միսաք Մանուշյանին և նրա ընկերներին` երկրի ազատագրման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար: Ժերար Լարշեն շեշտել է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների կարևորությունը ու ևս մեկ անգամ վերահաստատել Սենատի լիակատար աջակցությունը Հայաստանին ու հայ ժողովրդին:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, հավելելով` որ պարոն Լարշեին ՀՀ կառավարությունը, և ընդհանրապես հայ ժողովուրդն, ընկալում է որպես սերտ բարեկամ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևերի համար, որոնք ընդգծում են աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարությանը: Վարչապետը նշել է, որ այսօր Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի պանթեոնում ամփոփելու իրադարձությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների ոչ միայն քաղաքական, տնտեսական, պատմական, այլ նաև խորը էմոցիոնալ կապը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի Պանթեոնում տեղի է ունենում Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունների ամփոփման արարողությունը
- Հրաշալի հանդիպում ունեցա նախագահ Էմանուել Մակրոնի հետ. Փաշինյան
- Փաշինյանը Մակրոնին սեպտեմբերին հրավիրել է Հայաստան
- ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել․ Փաշինյան
- Փաշինյանն ու տիկինն արդեն Ֆրանսիայում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին