«Ժողովուրդ». Ինչ նպատակով է Փաշինյանը օգոստոսին գնացել Քննչական կոմիտե և ինչ հրահանգ է տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը կալանավորումից առաջ հարցազրույց է տվել ԼուրջCast-ի շրջանակներում ArmComedy-ի հաղորդավարներին և հայտարարություն է արել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին գնացել է ՀՀ քննչական կոմիտե ու ասել է, որ անմեղ մարդիկ չպետք է նստեն, իսկ մեղավորները պետք է նստեն։ Ինչո՞ւ է Փաշինյանը գնացել կոմիտե և հրահանգ տվել նախաքննական մարմնին, որի իրավունքը չունի, ի՞նչ գիտի նա՝ ով է մեղավոր և ով մեղավոր չէ:
Նախաքննությունը ինքը պետք է պարզի անձի մեղավոր կամ անմեղ լինելը. ինչո՞ւ է Փաշինյանը միջամտում քրեական գործերին։ Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՀՀ կառավարությունից։
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ հասկանալու համար, թե ինչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը օգոստոսին գնացել Քննչական կոմիտե և ինչ հրահանգ է տվել։ Ի պատասխան՝ նա հայտնեց, որ Վահան Քերոբյանի հայտարարությանը ծանոթ չէ, ու ինքը չէ, որ պետք է մեկնաբանի Վահան Քերոբյանի հայտարարությունը։ Իսկ, ահա, Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ վարչապետը օգոստոսին Քննչական կոմիտե չի եկել, այլ հոկտեմբերի 9-ին է այցելել, ինչի մասին իրենք պաշտոնական հաղորդագրություն տարածել են։
Էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, և նա գտնվում է տնային կալանքի տակ: Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռք բերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը մեկնում Ֆրանսիա
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները հրաժարվում են տեղափոխվել գործադիր, խուսափում են Փաշինյանի հետ ամենօրյա շփումներից
- «Հրապարակ». Կենտրոնի թաղապետ կնշանակվի Պետրոս Պետոյանը, ով Ավինյանի կնոջ ընկերներից է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին