ՀՀ գլխավոր դատախազությունը Մոսկվայում ադրբեջանցու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն չունի
Հայաստանի գլխավոր դատախազությունը Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի ձերբակալության հետ կապված պաշտոնական տեղեկություն չունի։ Գլխավոր դատախազությունից հայտնեցին Panorama.am-ին՝ պատասխանելով հարցին, արդյոք Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլիի նկատմամբ, ինչպես նա է հայտարարել։
Հիշեցնենք՝ Զեյնալլին Ինսթագրամոմ տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։
«Նրանք ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Քամիլ Զեյնալլի ձերբակալության հարցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է։
Իսկ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ ՌԴ ազգային օրենսդրության շրջանակներում, ձեռնարկում է բոլոր իրավական և դիվանագիտական ջանքերը՝ Մոսկվայում ձերբակալված Քամիլ Զեյնալլիի իրավունքները պաշտպանելու համար. «Ադրբեջանի դեսպանատունը Զեյնալլիին փաստաբան է տրամադրել։ Ներկայումս ձերբակալվածի մոտ են դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները, մասնավորապես՝ հյուպատոսը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին