Ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ. Մխիթարյան
Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի շրջանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ատլետիկոյին»։
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է խաղին հենց սկզբից՝ փոխարինվելով միայն 72-րդ րոպեին։
Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանելով «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը՝ ասել է.
«Մեզ պատասխան հանդիպում է սպասվում։ 1-0-ն շատ բան չի նշանակում, նույնիսկ եթե հաճելի է հաղթել: Մենք շատ էինք փորձում գոլ խփել, բայց գիտակցում էին, որ խաղում ենք ուժեղ թիմի դեմ, որը լավ էր խաղում և պաշտպանվում:
Մենք Մադրիդ ենք գնում առավելությամբ, բայց նորից պետք է խաղալ հաղթանակի համար, կարծես այսօր գոլ չխփեցինք։
Մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի շարունակենք անցյալ տարվա մեր ճանապարհը. մենք ցանկանում ենք նորից դուրս գալ եզրափակիչ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա մարտի 13-ին Մադրիդում։
Խաղից հետո Մխիթարյանն իր էջում լուսանկարներ է հրապարկել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան