Միսաք Մանուշյանի աճյունը, որն այսօր կվերահուղարկավորվի
Միսաք Մանուշյանի աճյունը՝ ցուցադրված ֆրանսիացի մարտիկ Ֆորտ Մոն Վալերիենի հուշահամալիրում, որտեղ նա մահապատժի է ենթարկվել Ֆրանսիական դիմադրության 21 անդամների հետ 1944 թվականի փետրվարի 21-ին։
«Այսօր երեկոյան նրա մարմինը՝ Մելինեի հետ կտեղափոխվի Պանթեոն՝ ի պատիվ բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ովքեր միացել են Դիմադրությանը հանուն Ֆրանսիայի ազատության »,-լուսանկարին կից գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպանը։
Այսօր երեկոյան տեղի կունենա Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում ամփոփելու արարողությանը:
Միսաք Մանուշյանն իր կնոջ՝ Մելինե Մանուշյանի հետ մասնակցել է Ֆրանսիական դիմադրության շարժմանն ընդդեմ ֆաշիստական նվաճողների. նա եղել է «Ներգաղթյալների աշխատավորական ուժ» մարտական խմբավորման հայկական բաժնի ակտիվիստ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան