Փոփոխությունները խաղային գործունեության կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն կապահովեն. Բադասյան
«ՀՀ-ում առաջին անգամ հնարավոր կլինի խաղային ոլորտի ցանկացած ասպեկտի համար իրականացնել իրական ժամանակում հսկողություն և օրենսդրությամբ պահանջված բոլոր ստանդարտները կդառնա ստուգելի»,-ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի նախագիծը։
Նա հավաստիացրեց, որ նախագծի ընդունման դեպքում խաղային ոլորտի ընկերությունների շրջանառությունները և կատրված խաղադրույքների ծավալներն իրապես ստուգելի և վերահսկելի կդառնա։
«Տարանջատվում է շահումով բոլոր խաղերի տեսակները ՝ մոլեխաղը, ինտերնետ մոլեխաղը, բուքմեյքերային գործունեությունը, շահումով այլ խաղերը և այլն»,-ասաց Բադասյանը և տեղեկացրեց, որ սահմանվել է նաև շահումով խաղերի ոլորտների սուբյեկտների իրավունքներն ու պարտականությունները։
Միջազգային չափանիշների համապատասխան տեխնիկական ստանդարտների ներդրումը, ըստ ՊԵԿ նախագահի, պարտադիր կլինի ոլորտում գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարողների համար։
«Նախագծով նախատեսում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է, որ կազամակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների և տվյալների բազայի միացումը խաղային ոլորտների կառավարման մոնիթորինգային կենտրոնին»,- ասաց Բադասյանը և հավելեց. «Փոփոխությունները թույլ կտան ապահովել, ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ աննկատ վերահսկողություն, նրանց իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում»։
Նրա խոսքով՝ բացի գեմբլինգից և ինտելեկտուալ խաղերից, մնացած բոլոր շահումով հաղերը, մանկական խաղային ապարատները՝ «խվակայտաները» համնարվում են այլ շահումով խաղեր։
«Օրենքով արգելվում են օտարերկրյա պետություններում ստեղծված շահումով խաղերի մասնակցություն և դրանց գովազդումը ՀՀ-ում»,-ասաց ՊԵԿ նախագահը։
Նա տեղեկացրեց, որ կարգավորումներով խաղադրույքներ կատորողների շրջանակի սահմանափակումներ կան, դրանց չեն կարող մասնակցել պետական սոցիալական աջակցության ծրագրերից օգտվեողները և սոցիալական ապահովման կացարաններում բնակվողնեը։