Վրաստանի վարչապետն ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը բարդացնում է իր երկրի ինտեգրումը ՆԱՏՕ-ին
ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցը բարդ է լինելու, քանի դեռ Ուկրաինայում ճգնաժամ է։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ամփոփելով Բրյուսելում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումը։
«Այս փուլում իրավիճակը բարդ է: Մինչ Ուկրաինայում պատերազմ է, ինտեգրումը (Վրաստանի ՆԱՏՕ-ին) բարդ է: Այսօր նման որոշումներ ընդունելու համար հասունացած իրավիճակ չկա»,-ասել է Կոբախիձեն:
Վրաստանի կառավարության ղեկավարը հավելել է, որ չնայած բոլոր դժվարություններին, հանրապետությունը պետք է նպատակաուղղված լինի ՆԱՏՕ-ին վերջնական ինտեգրմանը և սպասի, մինչև կստեղծվեն համապատասխան պայմաններ։
Կոբախիձեն, որպես վարչապետ Բրյուսել կատարած իր առաջին այցի շրջանակներում բանակցություններ է վարել Ստոլտենբերգի հետ, ինչպես նաև մասնակցել է Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստին։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետն ասել է, որ չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
- Վրաստանի բանկը մանրամասներ է հայտնել Ամերիաբանկի ձեռքբերման գործարքի վերաբերյալ
- Վրաստանի նոր վարչապետը նշանակել է նախարարների կաբինետի անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան