Օհանավանի նորահայտ գանձերը համարակալվում, մաքրվում են
Օհանավանում վերջերս հայտնաբերված միջնադարյան ժայռափոր դամբարանի գանձերը համարակալվում, մաքրվում են։ Այս մասին հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։
Հնագիտական 56 առարկա՝ նախ հանձնվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին։ Համարակալվելուց և հաշվառվելուց հետո առարկաները տեղափոխվել են Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիա։
Այս պահին իրականացվում են մաքրման աշխատանքներ։
Գտածոները հիմնականում ձիթաճրագներ են և թվագրվում են IV-V դդ․։
Հիշեցնենք՝ փետրվարի 15-ին ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ Օհանավանի տարածքում՝ Քասախի կիրճում, բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ Օհանավանում հայտնաբերված միջնադարյան ժայռափոր դամբարանում առաջիկայում կիրականացվեն հնագիտական աշխատանքներ, հուշարձանը կվկայագրվի և կներառվի նորահայտ հուշարձանների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան