Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգն իրական է մնում․ Մակրոն
«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգն իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի, ինչն ընդունել է ՀՀ ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Բայց Ֆրասիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխանի համար, որի արդյունքում ՀՀ-ն ունեցավ 4 զոհ և մեկ վիրավոր»,- այս մասին Փարիզում Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ֆրանսիան շարունակի աջակցել արդար և կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին։ Դրան կարող ենք հասնել միջազգային իրավունքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման դեպքում։ 2022թ․-ին Պրահայում հանդիպման ժամանակ Ալիևի հետ դուք վերահաստատեցիք ձեր հանձնառությունը Ալմա-Աթայի հռչակագրին։ Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը փարատի երկիմաստությունը , ինչ վերաբերում է քարտեզներին, ապա բարեխիղճ աշխատանք կատարվի սահմանների սահմանազատման և սահմանազտման համար, որն էլ հիմք կծառայի
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին