Հասնեմ Ռուսաստան, աշխատեմ, բերեմ Նիկոլին վարձ տամ, որ պետական ինքնաթիռով ընտանիքի հետ թռնի՞ չգիտեմ ուր. Գեղարքունիքի բնակիչ
Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը։ Նրանք բողոքում են ՊԵԿ-ի նոր օրենսդրական փոփոխությունների դեմ, ըստ որի արտագնա աշխատանքի մեկնողները այլ պետություններում ստացված եկամուտից 20 տոկոս պետք է վճարեն եկամտային հարկ Հայաստանում:
Մարտունեցիները ճանապարհը փակել են համայնքի Ծակքար բնակավայրի հատվածում:
«Ի՞նչ հարկի մասին է խոսքը։ Մարդիկ տեղյակ չեն, ոնց որ օդից են վերցրել։ Օրենքն ընդունել են 2016-ին, բայց մինչև 2022 թվականը չի կիրառվել: Հիմա մեզ ուղարկել են 2022-ի հարկերի գումարը»,- ասում են ակցիայի մասնակիցները։
Նշում են, այստեղ հավաքվածները 2-3 տոկոսն է:
«Գյուղից 90 տոկոսը խոպանչի է։ Մարդկանց չեն բացատրել։ Մենք անակնկալ ստացել ենք ծանուցում։ Տույժն էլ հետն է եկել 100 հազար դրամ»,-նշում է ակցիայի մեկ այլ մասնակից
Նրանք ասում են, որ միայն իրենց շրջան միլիարդավոր ռուբլի գումար է մտնում, եթե իրենք արտագնա աշխատանքի չգնային՝ «Նիկոլը որտեղի՞ց էր այդ գումարը տալու մեր ժողովրդին»։
Նրանք բողոքում են՝ ամեն ինչ միայն Երևանի համար են անում. «Մարզերը մոռացված են, չկա աշխատատեղ, գյուղատնտեսությունը մահացած է, արդյունաբերություն չկա, մարզերում միակ աշխատանքը՝ արտագնա աշխատանքն է»։
«Ռուսի ունիտազը մաքրելով 300 հազար ռուբլի կառնեմ, շաբաթներով առանց լողանալու մնամ ու բերեմ իրենց տա՞մ»,- ասում է ակցիայի մասնակիցը:
«44-օրյա պատերազմի մասնակից եմ։ Վիրավորվել եմ, ես իմ ջեբից բուժվել եմ, կիսատ մնաց բուժումս, փող չունեի։ Գնամ, հասնեմ Ռուսաստան, աշխատեմ, բերեմ մի հատ էլ Նիկոլին վարձ տամ, որ Նիկոլը պետական սամալյոպով իր նաֆարի հետ թռնի Դուբայի, չգիտեմ ուր։
Այսքան մարդ Ռուսաստանի շնորհիվ է ապրում»,- ասում է ակցիայի մասնակիցը։
«480 հազար դրամ պետք է ՊԵԿ վճարեմ, ինչի՞ համար, կարող եք ինձ բացատրել պարոն փռչոտ վարչապետի հետ»,- նշում է Գեղարքունիքի մարզի բնակիչը։
Այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ պատրաստ է այս օրենսդրական կարգավորման շուրջ քննարկումներ սկսել:
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այսինքն այն քաղաքացիները, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով (օրինակ, 2023 թվականի համար եկամտային հարկը կազմում է 20 %):
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը՝ ռեզիդենտների կողմից ՀՀ սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման մասին
- «Հրապարակ». Բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ՊԵԿ նախաձեռնության դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին