Եվրոպան անհանգիստ է. Ֆերմերները դուրս են եկել փողոց
Լեհ ֆերմերները արգելափակել են Ուկրաինայի հետ սահմանային անցակետերը, թափել են ուկրաինական հացահատիկը և այրել մեքենաների անվադողեր։ Վերջին օրերին հատկապես նրանք ուժեղացրել են բողոքի գործողություններն ուկրաինական մթերքների ներմուծման և Եվրամիության բնապահպանական քաղաքականության դեմ: Այս մասին գրում է Aljazeera-ն՝ ընդգծելով, որ լեհ գյուղատնտեսները բողոքում են ուկրաինական արտադրանքի հետ անհավասար մրցակցությունից։ Ուկրաինանին իր հերթին բողոքում է, որ լեհ գյուղատնտեսների բողոքի գործողությունները բացասաբար են անդրադառնում իր երկրի պաշտպանունակության վրա ու օգնում են Ռուսաստանին՝ հասնելու իր նպատակներին։
Այս օրերին գյուղատնտեսների դժգոհությունն արտահայտվում է գրեթե ողջ Եվրոպայում՝ Իսպանիայից մինչև Իտալիա, Ֆրանսիա ու Բելգիա։ Նրանք բողոքում են քիմիական նյութերի օգտագործման և ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակումների վերաբերյալ ԵՄ Կանաչ գործարքից, կանխատեսում, որ այն կհանգեցնի արտադրության և եկամուտների կրճատմանը:
Լեհ գյուղատնտեսներն ընդվզում են ԵՄ անդամ չհանդիսացող երկրների մրցակցության դեմ, մասնավորապես, գյուղատնտեսական ապրանքների խոշոր արտադրող Ուկրաինայի։
Անցած երեքշաբթի լեհ ֆերմերները իրենց տրակտորները քշել են Գդանսկով, Կրակովով և այլ քաղաքներով՝ հնչեցնելով ազդանշաններ։ Նրանք զգուշացրել են՝ ակցիաները գնալով ավելի դրամատիկ են դառնալու, քանի դեռ իրենց պահանջները չեն կատարվել: Մյուս բնակավայրերում նրանք փակել են մայրուղիների մուտքերը և մոտ 100 ճանապարհ դեպի Ուկրաինայի հետ սահման։
Նրանք պահանջում են, որ Դոնալդ Տուսկի կառավարությունը Լեհաստանը դուրս բերի Կանաչ գործարքից և դադարեցնի Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը։
Գդանսկում տրակտորներից մեկում տեղադրված ցուցանակը մեղադրում էր կառավարությանը Ուկրաինայի մասին ավելի շատ հոգ տանելու համար, քան լեհ ֆերմերներին:
Հարակից հրապարակումներ`
- Հնդկաստանում ոտքի են ելել գյուղատնտեսները. Մենք կմտնենք Դելի բուլդոզերներով
- Լեհաստանի հետ սահմանին կա 2400 բեռնատար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան