Մարդա մեկը հարկատուներին «Ազգային հերոսի» կոչում է տալիս, այս ձևո՞վ են տալիս. Ատոմ Մարգարյան՝ արտագնա աշխատողներին հարկելու մասին
Համաշխարհային բանկի հրապարակած վերջին վիճակագրության համաձայն Հայաստանի բանկերում առևտրային և ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումները դեկտեմբերին նվազել են 47.2 %-ով։ Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 19.4 %-ով, ինչը պայմանավորված է Ռուսաստանից ներհոսքերի 30 % կրճատմամբ: Մյուս կողմից, արտահոսքերն ավելացան 9.6 %-ով։ Փորձագիտական գնահատականներով՝ այն ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսական կապիտալի արտահոսքի ցուցիչ է։ Ըստ որոշ գնահատականներով դրանց մի մասը տեղափոխվում է նաև հարևան Վրաստան։
Panotama.am-ը արձանագրված միտումը գնահատելու համար դիմեց տնտեսագետ, ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանին։
«Եթե տրիվյալ գնահատենք Հայաստանի և Վրաստանի ներդրումային միջավայրերը, հարկային օրենսդրությունը, սկսած կոռուպցիոն, ռազմաքաղաքական ռիսկերից, իհարկե, Վրաստանը մշտապես ունեցել է առավելություն՝ ենթակառուցվածքների, ծառայությունների որակի, բազմաթիվ այլ բաղադրիչներով։ Սա իրականություն է։
2000-ականներից այս կողմ այդ ուղղությամբ Վրաստանը՝ հատկապես օրենսդրությունը բարեփոխելու և ներդրումային քաղաքականությունը, ենթակառուցվածքները բարելավելու առումով, շատ ավելի առաջընթաց փոփոխություններ է կատարել, քան Հայաստանը։ Հայաստանը կարելի է ասել, որ տասնամյակներ շարունակ լճացման մեջ է եղել։
Ճիշտ է՝ հաշվետվություններում թղթի վրա ամեն ինչ նորմալ է եղել՝ խրոխտ հայտարարությունների տեսքով, բայց իրականությունն այլ է։ Երկարաժամկետ հետհայաց գնահատականները տխուր փաստեր են արձանագրում։
Ինչ վերաբերում վերջին տարիներին, հատկապես՝ պատերազմի, հետքովիդային շրջանով, ղարաբաղյան այս ողբերգությամբ և բնակչության մի զգալի մասի արտագաղթի տենդենցներով պայմանավորված, մյուս կողից՝ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի Հայաստան նեգատիվ գործոնների ֆոնին, այդ թվերը լիովին տրամաբանության շրջանակներում են։ Ինչ վերաբերում է Հայաստան-Վրաստան տանդեմին, որպես ներդրումային միջավայրի, այստեղ փաստերի կամ վիճակագրության հետ չեն վիճում։
Մյուս կողմից հայաստանցիների մասնավոր տրասֆերտներն, այո, կրճատվել են, որովհետև Ռուսաստանում, ըստ էության, վիճակը վատացել է, նաև՝ այսօրվա իրողություններով է այն պայմանավորված, եկամտային հարկի այս տարբերություններով, որն, ըստ էության, ծիծաղելի է։
Գեղարքունիքի մարզում մարդիկ փակել են ճանապարհները և բորբոքված ասում են, թե ինչո՞ւ նման տարբերություն կա։ Ֆորմալ տեսանկյունից եկամտային հարկը Ռուսաստանում ռեզիդենտ աշխատողների համար 13 %-է, իսկ Հայաստանում՝ 20 %, բայց արդյո՞ք հարկային մարմինները ճիշտ են հաշվարկել, թե արտագնա աշխատողները հանդիսացել են, պայմանականորեն ասած, ռեզիդենտներ, այսինքը, 183 օր և ավելի, հաջորդ 12 ամիսների կտրվածքով գտնվել են Ռուսաստանի տարածում։ Ես շատ մեծ կասկածներ ունեմ։ Եթե այդպես չէ, ապա այդ մարդկանցից եկամտային հարկը կամ ֆիզիկական անձից գանձվող եկամտահարկը Ռուսաստանում ոչ թե 13 % է այլ 30 % է։
Այդ մարդիկ այդքան խորացած չեն իրենց անվանական աշխատավարձերի հաշվարկների նյուանսների մեջ, բայց հնարավոր է, որ իրենցից հենց 30 % են գանձել, ոչ թե 13 %։ Բայց այն հաշվարկի խնդիր է։ Այս մի օրինակն էլ բավական է ցույց տալու համար, թե ինչպիսի վերաբերմունք գոյություն ունի մարդկանց կամ հարկատուների հանդեպ, որոնց մարդա մեկը «Ազգային հերոսի» կոչում է տալիս։ Հիմա «Ազգային հերոսի» կոչումն այդ ձևո՞վ են տալիս. Հարց եմ հնչեցնում։
Այնպես, որ 30 % դրամական փոխանցումների կրճատումը միանգամայն իրական են։ Հարկավոր է սթափվել և ռեալ փոփոխությունների գնալ։ Հարկերը վճարվում են առաջին հերթին երկրի անվատանգային խնդիրները լուծելու համար։ Մնացած հարցերը, ներդրումային միջավայրը, ներդրումային քաղաքականությունը, կառուցվածքային, ինովացիոն քաղաքականությունը, սրանք բաներ են, որոնք անհասանելի են մեր կառավարիչներին։ Մեր կառավարության շատ ու շատ անդամներ հեռու են այդպիսի գաղափարներից։ Հարկ հավաքելով չէ, որ միայն խնդիրը լուծվում է, նախ դու պետք է կարողանաս ստեղծել աշխատատեղեր, ստեղծել մրցունակ բարձր արտադրողական և եկամտաբեր աշխատատեղեր, հետո նոր այդ եկամուտներից հավաքես հարկը, ոչ թե հակառակ ծայրից գնաս։
Այնպես որ՝ այ էս խնդիրների տարբերություններն են այդ թվերը պայմանավորել, թե ինչու է ոչ միայն դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվում, այլ նաև արտահոսք ունենք։ Բնական է, որ կապիտալն այդպիսի երկրից փախչում է։ Հնարավոր է նաև կապիտալի որոշակի տեղաշարժ կա Հայաստանից նաև դեպի Վրաստան։ Խոսքը նաև ռելոկանտների մասին է։
Պարզ է, որ այս պայմաններում պետք է ռեսթարտ անել՝ ինչպես հարկային քաղաքականությունը, այնպես էլ տնտեսական քաղաքականության բազմաթիվ էլեմենտներ»,- ասաց Ատոմ Մարգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Խելոք խոսա». Գեղարքունիքում ակցիայի մասնակիցները սուլում են մարզպետին
- ՀՀ-ում դրամական փոխանցումները դեկտեմբերին նվազել են 47.2 %-ով
- Շիրակի մարզում մարդիկ անելանելի վիճակում են, որևէ հեռանկար չեն տեսնում, արտագաղթում են. Վահան Թումասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան