Ռուսաստանը ներկա է Ներքին Հանդում, բայց չի կարողացել կանխել միջադեպը. Արմեն Գրիգորյան
«Ներքին Հանդում տեղի ունեցած վերջին մկջադեպի վայր ԵՄ դիտորդական առաքելությունն հասանելիություն չունի, միայն Ռուսաստանն հասանելիություն ունի, նա ներկա է այնտեղ, բայց Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Չհամաձայնելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի այն հայտարարության հետ, թե, ի տարբերություն ԵՄ դիտորդների, ՀԱՊԿ-ն ի վիճակի է Հայաստանում խաղաղություն ապահովել՝ Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ իրականությունն այլ է։
«Միանշանակ է, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը կայունության դերակատարություն ունի և մենք ամբողջությամբ աջակցում ենք նրանց գործունեությանը և շարունակելու ենք աջակցել»,-հայտարարեց ՀՀ ԱԽ քարտուղարը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը ստացել է Ադրբեջանի պատասխանը. Հաստատեց Արմեն Գրիգորյանը
- Ներքին Հանդում արձանագրվում են նաև ականների պայթյուններ. Արման Թաթոյան
- Ներքին Հանդում պարզեցինք՝ ադրբեջանական զինծառայողները տարբեր ժամանակ իրականացնում են ականների պայթյուններ, լսվում են կրակոցներ․ Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան