Հռիփսիմե Խուրշուդյանի հեռանալը կարող է վատ անդրադառնալ նաև թիմի վրա. մարզիչ Արտաշես Ներսիսյան
«Եվրոպայի առաջնությունը մեր այս տարվա առաջին մրցաշարն էր, որը վարկանիշային էր: Բացի Եվրոպայի առաջնությանը լավ մասնակցելուց, մեր նպատակը նաև այն էր, որ մեր աղջիկներն ունենան օլիմպիական վարկանիշ: Սակայն այդ վարկանիշային միավորները ձեռք բերելն ավելի դժվար էր»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը։
Անդրադառնալով Եվրոպայի նորընծա չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանին` ընդգծել է, որ Հայաստանը կանանց Եվրոպայի առաջնությունում վերջին անգամ չեմպիոն ունեցել էր 2016 թվականին:
«2016 թվականից հետո թիմի հիմնասյուները` Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, գրեթե միաժամանակ ավարտեցին կարիերան: Հռիփսիմեն հետագայում կրկին վերադարձավ: Մեր պատանի սերունդը խոստումնալից է: Շատ աշխատելու դեպքում հաջորդ Օլիմպիական խաղերին մենք կունենանք հնարավորինս շատ տեղեր և, ինչու ոչ, նաև՝ մեդալներ»,-ասաց նա:
Ներսիսյանը խոսեց նաև պրոֆեսիոնալ կարիերան ավարտած Հռիփսիմե Խուրշուդյանի որոշման մասին. «Հռիփսիմեն մեծ աշխատանք է կատարել՝ ոչ միայն կիլոգրամներ բարձրացնելով, այլ նաև բուն թիմը կազմելով: Նա թիմում ունի «մորաքրոջ» դեր»,-ասաց նա՝ հավելելով, որ նրա հեռանալը կարող է վատ անդրադառնալ նաև թիմի վրա:
Հայաստանի կանանց հավաքականի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Կարապետյանը և ԵԱ-ի բրոնզե մեդալը նվաճել է Հռիփսիմե Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ 36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը ԵԱ-ում հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ ակնարկելով կարիերան ավարտելու մասին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Հռիփսիմե Խուրշուդյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր
- Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան