Արցախցի. Ամենավերջին հանցագործին նույնիսկ այդպես չեն ձերբակալում
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի դիմաց այսօր բազամթիվ արցախցիներ են հավաքվել իրենջ աջակցությունը հայտնելու երեկ ձերբակալված Աշոտ Դանիելյանին։
Հավաքի մասնակիցներից մեկը նշեց՝ փաստաբանն արդեն հայտարարել է, որ Աշոտ Դանիելյանի մոտ թմրանյութ չի եղել, Եռաբլուրում լրագրողի հետ կապված միջադեպի համար, տեղեկատվական շտաբն էլ հայտնել է, որ ներողություն են խնդրել։
«Քաղաքի կենտրոնում Աժ նախագահը մարդու երեսին է թքում, դրան ոչ մի հետևանք չի լինում»,-ասաց հավաքի մասնակից արցախցին՝ կարծիք հայտնելոբ, որ Դանիելյանին ձերբակելելու համար հիմքեր չկան։
Անազատության մեջ գտնվող Աշոտ Դանիելյանի մանկության ընկերը՝ Նարեկն ասաց, Աշոտը եղել է Արցախի պարծանքը։
«Խայտառակ բան է եղել, ամենավերջին հանցագործին նույնիսկ այդպես չեն ձերբակալում։ Հիմա թող հայ ազգը դրա գնահատականը տա։ Ինձ մոտ տպավորություն է, որ ով ադրբեջանցի է չոքացրել, հատ-հատ գնում են նրանց հետևից»,-ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան