Գարիկ Գալեյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չփոխվեց
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը մնաց նույնը, դատարանը չփոխեց։
Նա դատարանին խնդում էր փոխել խափանման միջոցը, որպեսզի կարողանա այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված է որդին։
Դատարանի որոշումը բարկացրեց զոհված զինծառայողների՝ նիստին ներկա ծնողներին։
«Սպասելի չէր։ Միջին ծանրության հանցանքի համար, որը Գարիկ Գալեյանը չի վիճարկում, այն թե բովանդակային, թե փաստական առումներով հանցագործություն չէ։ Եթե դա հանցագործություն է, ուրեմն հանցագործություն է նաև ԱԺ նախագահի կատարած արարքը»,-ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, այս պայմաններում դատարանի որոշումը իրավաչափ չէ, որևէ հիմնավորում, պարզաբանում չներկայացվեց, թե ինչու է երկարացվում տնային կալանքը։
Փաստաբանն ասաց՝ դեռ հունվարին միջնորդություն են ներկայացրել դատարանին, որ թույլ տան Գարիկ Գալեյանը շաբաթը մեկ անգամ այցելի Եռաբլուր, սակայն դատարանը նշել է, որ յուրաքանչյուր օրվա համար պետք է ներկայացնել առանձին միջնորդություն։
Հարակից հրապարակումներ`
- Երևի մոտ ժամանակներս տարածք չունեն հանձնելու, դրա համար ինձ բաց թողեցին. Գարիկ Գալեյան
- Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- Գարիկ Գալեյանը՝ դատախազին. Երբևիցե եղե՞լ եք Եռաբլուրում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան