Բարձրագույն սպայական կազմի համազգեստների տարբերությանը նայեք, մարդ գետինն է մտնում. Գեղամ Մանուկյան
«ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջից անհետացել է «Արցախյան ազատամարտ» բաժինը։ Ի՞նչ է կատարվոււմ, ի վերջո ՀՀ ԶՈւ-ն ձևավորվել է արցախյան ազատամարտի վրա»,- ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հայտնելով, որ ՊՆ-ն իր այդ հարցմանն ի պատասխան, բացատրում էր, թե տեխնիկական խնդիրներով է պայմանավորված բացակայությունը՝ Գեղամ Մանուկյանը հարցրեց, թե 2.5 տարվա ընթացքում արդյո՞ք հնարարվոր չէր վերացնել տեխնիկական խնդիրները։
«Վերջապես ՊՆ-ի կայքում ե՞րբ կվերականգնվի ՀՀ ԶՈւ հիմքը, ակունքը հանդիսացով «Արցախյան ազատամարտ» բաժինը»,- հարցրեց Մանուկյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հայտնեց, որ հարցը ոչ միայն քննարկվող թեմայից, այլև իր պաշտոնեական լիազորության շրջանակից է դուրս։
«Անկեղծ ասած, տեղյակ էլ չեմ, թե ինչի մասին եք ասում»,-տատասխանեց փոխնախարարը։
Գեղամ Մանուկյանը ասաց, որ այդ դեպքում փոխնախարարի լիազորությունների շրջանակից հարց կտա։
«2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ ՊՆ-ն «զինված ուժերում նախատեսված բարեփոխումների շրջանակներում» հայտարարեց բոլոր տեսակի համազգեստների և դիզայնի փոփոխության մրցույթ»,- հիշեցրեց մանուկյանը և հավելեց, որ ՊՆ թիկունքի պետն էլ մարտ ամսին վստահեցրել էր, որ 2024 թվականին հայ զինվորը կներկայանա նաև նոր համազգեստով։
Գեղամ Մանուկյանը, ցույց տվեց երկու լուսանկար և հարց հնչեցրեց։
«Հրապարակում եմ 2023 թվականի երկու լուսանկար։ Սա ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ատեստացիան է՝ համազգեստների տարբերությանը նայեք, մարդ գետինն է մտնում»,- ասաց պատգամավորը և հարցրեց, թե ՀՀ ԶՈւ-ն ե՞րբ հանդես կգա նոր հանդերձանքով՝ հիշցնելով, որ 2024 թվականին էլ ՊՆ-ից հայտնել են արդեն ՆԱՏՕ-ական չափանիշներով հանդերձանքի մասին։
Կարեն Բրուտյանն ասաց, որ ՀՀ ԶՈւ տարբեր ծառայություններ կարող են տարբեր համազգեստներ ունենալ։
«Մենք ձգտում ենք, որ այդ փոփոխությունները ոչ թե ձևական լինեն, այլ համազգեստը նայենք ոչ թե, որպես շոր, այլ գործիք, որը ֆունկցիա է իրականացնում։ Ուսումնասիրում ենք միջազգային լավագույն փորձը, որի անունը կարող ենք դնել «ՆԱՏՕ-ի ստանդարտներ», չնայած այն էլ միանշանակ չէ»,- արձագանքեց Կարեն Բրուտյանը։
Փոխնախարարը հայտնեց որ համագործակցում են Ֆրանսիայի և այլ առաջադեմ բանակների գործընկերների հետռ, որպեսզի այդ բանակներում կիրառվող հագույստը տեղայանացնեն Հայաստանում։
Հարակից հրապարակումներ`
- Եզրահանգումը մեկն էր՝ նահանջ չկա.Գեղամ Մանուկյանը և Լևոն Քոչարյանը հանդիպել են քաղաքացիների հետ
- 2020 թվականի ճիշտ այս օրերին կրկին Մյունխենում Փաշինյանն էլի Ալիևի հետ էր հանդիպում. Գեղամ Մանուկյան
- Ներքին Հանդում զոհեր ունենք, որոնց համար պատասխանատու է մեկը՝ սպիտակ դրոշն առածը. Գեղամ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան