Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է։ Այս մասին այսօր Civilnet-ի հետ զրույցում ասել է «Ֆինարմ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Զաքարյանը։
Փորձագետը մասնավորապես նշել է, որ բանկերի դեպքում գործարքի գինը որոշակի առանձնահատկություններ ունի։ Օրինակ, Ամերիաբանկի դեպքում գնի և կապիտալի հաշվեկշռային արժեք հարաբերակցության գործակիցը մոտավորապես 0,7 է։
«Շատ խոշոր անգլիական բանկ կա, որը, ի տարբերություն Ամերիաբանկի, ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ Barclays-ը, այսօր վաճառվում է 0․33 գործակցով։ Կամ ղազախական բանկերը, որ կրկին ցուցակված են Լոնդոնի բորսայում, մոտավորապես նույն գործակիցներն ունեն։ Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ ես կարծում եմ, որ այս գործարքի գինը տրամաբանված է»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- BOGG ֆինանսական խմբի խորհրդի նախագահն «Ամերիաբանկ»-ի հետ բանակցությունների բարեհաջող ավարտի առթիվ այցելել է Հայաստան
- Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
- Վրաստանի բանկը մանրամասներ է հայտնել Ամերիաբանկի ձեռքբերման գործարքի վերաբերյալ
- Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան