«Մեր պարերը և մենք» լինելու է, միասին կհիշենք Գագիկ Գինոսյանին․ «Կարին»-ը շարունակում է ծրագրերը
«Կարին» ավանդական երգ-պարի խումբը տեղեկացնում է․
«Սիրելի ընկերներ,
Այս դժվարին ժամանակներում մենք որոշեցինք, որ փետրվարի վերջին ուրբաթ օրվա պարերի բաց դասը՝ «Մեր պարերը և մենքը» լինելու է՝ ազդարարելով, որ Գագիկ Գինոսյանի հիմնած «Կարին» ավանդական երգ-պարի խմբի և «Նարեկացի» արվեստի միության կողմից դեռևս 2005 թվականին ստեղծված ավանդույթը շարունակվելու է։
Այս ուրբաթը կտարբերվի բոլոր նախորդներից. միասին կհիշենք Գագիկ Գինոսյանին՝ դիտելով իր վարած ամսվա վերջին ուրբաթներից տեսանյութեր, լսելով իրեն մոտ կանգնած մարդկանց խոսքն իր մասին, ինչպես նաև պարելով այն պարերը, որոնք այսօր հասանելի են մեզ հենց իր շնորհիվ։
Սիրով սպասում ենք... Ի՛ գործ...
Մուտքն ազատ է:
Հասցե՝ ք. Երևան, Վարդանանց 16/1»
Հարակից հրապարակումներ`
- «Կարին». Գագիկ Գինոսյանի արված աշխատանքը պետք է շարունակվի, իր հետ մշակած ծրագրերի ընթացքը իրավունք չունենք դադարեցնելու
- «Գագիկ Գինոսյանը մերօրյա ազգային մարտիկ էր», հրաժեշտի արարողություն՝ Լոս Անջելեսում
- Գինոսյանի դուստր. Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան