«Հրապարակ». Բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ՊԵԿ նախաձեռնության դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ այսօր Գեղարքունիքի մարզում կրկին թեժ է լինելու, մարզի բնակիչները՝ հատկապես Մարտունի խոշորացված համայնքի, պատրաստվում են բողոքի ակցիաներ անել, ճանապարհներ փակել։ Բողոքի առիթն արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիներին հարկելու ՊԵԿ նախաձեռնությունն է։
Այսինքն՝ իրենց երկրում աշխատանք չգտած և ապրուստի միջոց հայթայթելու ակնկալիքով արտերկիր մեկնած քաղաքացիներն ուրիշ երկրում վաստակած գումարը պետք է հաշվարկեն և Հայաստանի Հանրապետությանը եկամտահարկ վճարեն, չնայած իրենց աշխատածից արդեն տվյալ երկրում հարկեր են վճարում։ Հայաստանից ամենաշատը հենց Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, և պետությանը լրացուցիչ հարկեր վճարելու հեռանկարը նրանց զայրացրել է` պահանջելու են չեղարկել օրենսդրական պահանջը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մգեցված ապակիների համար տուգանելվուց հետո քաղաքացին դիմել է դատարան և շահել դատը
- «Հրապարակ». 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար 50 հազար դոլար վճարել
- «Ժողովուրդ». Ինչ նպատակով է Փաշինյանը օգոստոսին գնացել Քննչական կոմիտե և ինչ հրահանգ է տվել
- «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը մեկնում Ֆրանսիա
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները հրաժարվում են տեղափոխվել գործադիր, խուսափում են Փաշինյանի հետ ամենօրյա շփումներից
- «Հրապարակ». Կենտրոնի թաղապետ կնշանակվի Պետրոս Պետոյանը, ով Ավինյանի կնոջ ընկերներից է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան