«Հրապարակ». 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար 50 հազար դոլար վճարել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փետրվարի 23-ին կկայանա զրոներով պետհամարանիշների աճուրդը, որի նախնական գինը 20 մլն դրամ է։ Այս պահին գնման հայտ է ներկայացրել 138 մարդ՝ հայտնում են ՆԳ նախարարությունից։ Այսինքն՝ 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել:
Հիշեցնենք, որ հատուկ բացված կայքում քվեարկություն են անում, և ամենաշատ հավանություն ունեցող համարանիշները դրվում են աճուրդի։ ՆԳՆ-ից փոխանցեցին, որ աճուրդին մասնակցելու են այն քաղաքացիները, որոնք վճարել են կանխավճար` 1 մլն դրամ։ Աճուրդը տևելու է 3 օր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչ նպատակով է Փաշինյանը օգոստոսին գնացել Քննչական կոմիտե և ինչ հրահանգ է տվել
- «Հրապարակ». Ինչու է Փաշինյանը մեկնում Ֆրանսիա
- «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորները հրաժարվում են տեղափոխվել գործադիր, խուսափում են Փաշինյանի հետ ամենօրյա շփումներից
- «Հրապարակ». Կենտրոնի թաղապետ կնշանակվի Պետրոս Պետոյանը, ով Ավինյանի կնոջ ընկերներից է