Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ինձ ձերբակալել են. ադրբեջանցի ֆիթնես մարզիչ
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նա ասել է, որ ոստիկանության փոխանցմամբ, ինքը ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձվել Հայաստանին։
eadaily.com գրում է, Զեյնալլին Ինսթագրամում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։
«Նրանք ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին՝ նշելով, որ այս չորեքշաբթի կկանգնի Ռուսաստանի դատարանի առջև։
Նրա խոսքով, ինքը հետախուզման մեջ էր անցած տարվա մայիսից:
«Սա երրորդ անգամն է, որ Ռուսաստանում եմ, բայց ինձ միայն հիմա են բերման ենթարկել։ Հույս ունեմ Ադրբեջանի պետական կառույցների աջակցությունը կունենամ»,- ասել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Քամիլ Զեյնալլի ձերբակալության հարցը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատան վերահսկողության տակ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան