Նելլա Գրիգորյան. Սա մեսիջ է պարոն Շահրամանյանին, ակտիվ ղարաբաղցիներին
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք» խմբակցության պատգամավոր Նելլա Գրիգորյանն էլ այսօր արցախցի մարզիկների ու այլոց հետ եկել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայր՝ իր աջակցությունը հայտնելու Աշոտ Դանիելյանին, որը ձերբակալվել է երեկ։
Հիշեցնենք, որ Աշոտ Դանիելյանը մամուլում հայտնի է որպես Արցախի նախագահ Ս. Շահրամանյանի թիկնապահ։
«Աշոտ Դանիելյանը, ինչպես գիտեք, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոն է։ Բազմից եռագույնն է ծածանել շատ երկրներում»,-ասաց Նելլա Գրիգորյանը։
Նրա խոսքով, Դանիելյանը հինգ երեխա ունի, հայրը պատերազմում է զոհվել։
«Նա 44-օրյա պատերազմի մասնակից է։ Ինչպե՞ս կարելի է նման տցայի ձեռքերը շղթայել ու ձերբակալել։ Իհարկե, սա ոչ թե Աշոտին է վերաբերում, այլ հարված է պարոն Շահրամանյանի թիկունքին, մեսիջ է պարոն Շահրամանյանին, ակտիվ ղարաբաղցիներին, որ ձեններդ կտրեք, նստեք, ձայն չհանեք, թե չէ այդպես կվարվենք բոլորի հետ։ Այս իշխանությունները չեն սիրում ղարաբաղցիներին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության
- Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնազորի ծառայող Աշոտ Դանիելյանը. Փաստինֆո
- Արցախի իշխանությունները ներողություն են խնդրել 24News.am-ի ներկայացուցիչներից
- Շահրամանյանի ուղեկցող անձն աչքի է ընկել խուլիգանական պահվածքով, հայհոյել լրագրողին ու օպերատորին. 24News
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան