Սամվել Շահրամանյանը հրավիրվել է հարցաքննության
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին Հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցագիր են ուղարկել՝ առաջիկա օրերին Կոմիտե ներկայանալու պահանջով։
«Բայց ոչ Սամվել Շահրամանյանի կողմից իրականացրած արարքի կասկածի հիման վրա, այլ բոլորս էլ տեսել ենք, որ մամուլում եղել են հրապարակումներ Արցախում մեքենաների, գումարների յուրացման վերաբերյալ։ Սամվել Շահրամանյանն այդ ամենի մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե»,-ասաց Ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի բակում բողոքի ակցիայի մասնակից երիտասարդը։
Նրա խոսքով, սա առաջին դեպքը չէ, որ Շահրամանյանին կանչում են հարցաքննության,
«Սա երկրորդ դեպք է, երբ իր իսկ կողմից ներկայացված բողոքի հիման վրա կանչել են կոմիտե»,-նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։