Փաշինյանը Մակրոնին սեպտեմբերին հրավիրել է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդ մասին նա ասել է Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ասուլիսի ընթացքում ասաց Փաշինյանը։
« Մեզ համար մեծ պատիվ է այսօրվա արարողությանը ներկա գտնվելը։ Այս իրադարձությունը ցույց է տալիս մեր ժողովուրդների միջև առկա հարաբերությունների խորքը։ Մեզ կապում է խորը, էմոցիոնալ կապեր։ Ձեր թույլտվությամբ պետք է ընդգծեմ, որ այս տարի լրանում է Շառլ Ազնավուրի 100 ամյակը և հույս ունեմ, որ սեպտեմբերին միասին կմասնակցենք Ազնավուրին նվիրված համերգին։ Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել իմ հրավերը պետական այցով ՀՀ այցելելու»,-ասաց Փաշինյանը՝ Մակրոնին։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել․ Փաշինյան
- Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգն իրական է մնում․ Մակրոն
- Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար․ Մակրոն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան