ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել․ Փաշինյան
«Պարոն նախագահ,դուք ընդգծեցիք Պրահայի քառակողմ հանդիպումը, որտեղ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության անկյունաքարային սկզբունքներ ընդգծվեցին ։ Համոզված եմ ՝ այդ սկզբունքներին հավատարմության դեպքում , մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի , խաղաղությունը հասանելի է և իրատեսական»,- այս մասին Ֆրանսիայում Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով Հայաստանի հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին։
Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց Հայաստանի դիմադրողականության գործում Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության համար։
«Ընդգծեցիք՝ պաշտպանության ոլորտում մենք նոր հարաբերություններ ենք հաստատել, ինչը էական է տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար։ Այդ առումով հայտտնի է, որ կան քննադատություններ։ Ուզում եմ ասել՝ ՀՀ-ն ճանաչում է բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը և այս առումով ՀՀ-ի պաշտպանական կարողությունների զարգացումը որևէ մեկի մոտ չի կարող անհանգստություններ առաջացնել, որովհետև միակ խնդիրը տարածաշրջանում ճիշտ բալանս ձևավորելն է և ՀՀ-ի լեգիտիմ, ինքնիշխան և միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքը, սահմանները , տարածքային ամբողջականությունը, անկախությունը պաշտպանելը, մեր երկրի դիմադրողականությունը մեծացնելը»,- ասաց Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգն իրական է մնում․ Մակրոն
- Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար․ Մակրոն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան