Փոլադ Բյուլբյուլօղլու. Քամիլ Զեյնալլին չեն նստացնի ինքնաթիռ և ուղարկեն Երևան
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն անդրադարձել է Հայաստանի պահանջով ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլիի ձերբակալությանը։ Դեսպանը նշել է, որ Քամիլ Զեյնալլին ձերբակալվել է Հայատանի պահանջով։
«Այն հարուցվել է դեռևս 2023 թվականի մայիսին ԱՊՀ շրջանակներում: Հայկական կողմը նրան մեղադրանք է առաջադրում քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Այն, որ նրան կալանավորել են Հայաստանի խնդրանքով, չի նշանակում, որ նրան կնստեցնեն ինքնաթիռ և անմիջապես Երևան կուղարկեն։ Ոչ, այդպես չի լինում»:
Դեսպանի խոսքով, ակնկալվում է դատարանի որոշում, որը կուսումնասիրի, թե որքանով է հիմնավորված հայկական կողմի պահանջը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ գլխավոր դատախազությունը Մոսկվայում ադրբեջանցու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն չունի
- Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ինձ ձերբակալել են. ադրբեջանցի ֆիթնես մարզիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին