Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին ազատ է արձակվել
Հայաստանի պահանջով Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցի մարզիչ Քանիլ Զեյնալլին ազատ է արձակվել Ադրբեջանի կառավարության ջանքերով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցներն ու մանրամասնում, որ լուրը հաստատել է նաև Զեյնալլիի փաստաբանը։
Նա այսօր կվերադառնա Բաքու։
Նա մեղադրվում է մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, վարձկանների հավաքագրման, հարձակման և այլնի մեջ։
Հայաստանի ՆԳ նախարարությունից հայտնել են, որ Ք. Զեյնալլիի նկատմամբ սպանության մեղադրանքով կա հայտարարված միջպետական հետախուզում:
Հարակից հրապարակումներ`
- Փոլադ Բյուլբյուլօղլու. Քամիլ Զեյնալլին չեն նստացնի ինքնաթիռ և ուղարկեն Երևան
- ՀՀ գլխավոր դատախազությունը Մոսկվայում ադրբեջանցու ձերբակալության մասին պաշտոնական տեղեկություն չունի
- Մոսկվայում Հայաստանի հարցմամբ ինձ ձերբակալել են. ադրբեջանցի ֆիթնես մարզիչ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան